Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ծառուկյանը «նախագահ ջանի» ականջին քնքույշ շշնջաց` ի՜նչ ընդդիմություն, ի՞նչ բան

Ծառուկյանը «նախագահ ջանի» ականջին քնքույշ շշնջաց` ի՜նչ ընդդիմություն, ի՞նչ բան
14.05.2013 | 19:18

Հստակ կարծում եմ, ավելին` համոզված եմ:
Գագիկ Ծառուկյանին ուղղված հարցը պլանավորված էր:
Այսօր Ծառուկյանն անպայմանորեն պետք է պատասխաներ այդ հարցին: Ու ասեր` ընդդիմություն չենք:
Ճշտեք, կտեսնեք, որ հերթական անգամ ճիշտ եմ:
Հենց դրա համար էլ Տեր-Պետրոսյանը չէր եկել:
Հիմա հաջորդ հարցը:
Ինչու հենց այսօր: Էն էլ` «Բատկայի» կենդանի ներկայության պայմաններում:
Պնդել եմ և պնդում եմ: Բացի պաշտոնական մասից, «Բատկայի» այցն ուներ ոչ պաշտոնական մաս:
Նա միակ, ընդ որում, օդիոզ ֆիգուրն էր, որը կարող էր կամուրջներ սարքել Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի միջև:
Ի դեպ, իդեա-ֆիքսի հեղինակը ոչ թե Ծառուկյանն ինքը, այլ Քոչարյանն է:
Կամուրջը Քոչարյանին էր պետք, ով արդեն ինչքան ժամանակ զանազան հեղափոխական, իսկ այժմ արդեն սոցիալական շարժումներ է կազմակերպում, որպեսզի կարողանա իր վերադարձի արահետը թաց ու կանաչ պահել:
Ավագանու ընտրություններից հետո այլևս տևական ժամանակ նա ստիպված կլիներ լռել, իսկ այդ լռությունը մահվան ու մոռացման սարդոստայնով կպատվեր:
Առանց այն էլ Քոչարյանը, որպես գործիչ, ժամկետանց է: Նրա մտածողության ձևը հին էր նույնիսկ իր ղեկավարման օրոք, էլ ուր մնաց ժամակակակից աշխարհի ու տարածաշրջանային զարգացումների պարագայում:
Եվ հետո, սկիզբ առնող սոցիալական բունտը, որի համար ընտիր ֆոն կարող է ապահովել գազի թանկացումը, կմեռնի նույն օորորոցում, ինչ մնացյալ` անհնազանդների, Անդրիասի ու մնացածների շարժումները: Իշխանությունները փորձում են լուծումներ գտնել, ուստի պետք էր խաղը փոխել:
Եվ եթե մինչ այս խաղը կառուցվում էր ընդդիմադիր ֆոնի վրա, բողոքի, քանդման հենքով, հիմա պետք էր կանչել «Բատկայի» նման մեկին, մի քիչ նստել Սերժի ականջին, որպեսզի վերջինս լրիվ «չմորթի» ԲՀԿ-ին, այլ step by step, որպեսզի մինչ այդ Քոչարյանը կարողանա վերակառուցվել:
Ուստի հենց այն օրը, երբ չէր եկել Տեր-Պետրոսյանը ու եկել էր Քոչարյանը, Ծառուկյանը, որը բարով-խերով Օսկանյանին ճամփել էր ահաբեկչությունից դեռ ուշքի չեկած Բոստոն, երբ իրենց մինի-քաղխորհրդում Նաիրա Զոհրաբյանին ասել էր` էլ չտեսնեմ, չլսեմ` ագրեսիվ-ագրեսիվ խոսես, վերջինս էլ երեկ «Ազատություն» ռ/կ-ով մի երգեցիկ, մի շորի ծալքերից ու ջեբից հանած մեղմիվ, բայց կեղծ գեղգեղում էր:
Մի խոսքով, Ծառուկյանը Սերժի ականջի տակ նույնքան քնքույշ շշնջաց` ի՜նչ ընդդիմություն, ի՞նչ բան, նախագահ ջան:
Կազդի՞ գեղգեղանքը:
Ի դեպ, որոշվել էր, որ Տիգրան Սարգսյանը չի մասնակցելու եկեղեցու օծման արարողությանը, բայց նա այնտեղ էր: Նման որոշում նա ինքնուրույն չէր կայացնի: Փաստորեն, ասվել էր` մասնակցիր:
Պարզ է, չէ՞` ինչու:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3045

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ